Հրաժարականի դիմում է ներկայացրել Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին: Հանրապետական երրորդ նախարար Գիլա Ագուլաշվիլին լքում է կուսակցությունը և հետևաբար այս պահին շարունակում է մնալ Շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարի պաշտոնում: Կուսակցության ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլին ասել է, որ երկու նախարարների հրաժարականի հարցով մոտակա օրերին կդիմեն վարչապետին:
Խիդաշելին պաշտոնը կլքի ԱՄՆ այցելելուց հետո: Նախարարի պաշտոնում շահարկվում է, այս պահին Պրոբացիայի նախարար Կախա Կախիշվիլիի թեկնածությունը, նրա հետ խորհրդակցություն է վարում անձամբ վարչապետը: Կախիշվիլիի թեկնածությունը քննարկվել է նաև Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով տվել է իր համաձայնությունը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «АliqMedia»-ի կայքում