ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ հուլիսի 12-ին աշխատանքային այցով եղել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Այցի նպատակն է եղել գնահատել ուսումնական գործընթացի կազմակերպումը, ծանոթանալ կրթահամալիրի խնդիրներին:
ԱԺ պատգամավորները նախ ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել ՀՀ պետական սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին, որից հետո կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի եւ ղեկավար կազմի ուղեկցությամբ շրջել են կրթահամալիրում, ծանոթացել ուսումնական կենտրոնի, քոլեջի եւ ակադեմիայի ուսումնական պայմաններին, շենքային ու տեխնիկական հնարավորություններին եւ գրադարանին:
«Ոստիկանության ծառայողների վերապատրաստում» ծրագրի շրջանակում հանձնաժողովի անդամները զրուցել են դասախոսների եւ վերապատրաստվողների հետ: Քննարկվել են ուսումնական ծրագրերին, դասավանդման արդյունավետությանն առնչվող խնդիրներ, բարձրացվել են ոստիկանության համակարգի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ օրենսդրական կարգավորում պահանջող խնդիրներ:
Պատգամավորները մասնակցել են նաեւ «Վարչական գործի կազմակերպում» առարկայի քննությանը, հետեւել քննական գործընթացին:
Կարդացեք նաև
«Մեզ համար կարեւոր գործնական այց էր. իրավիճակն ամբողջապես գնահատելու նպատակով հանձնաժողովում քննարկում կկազմակերպվի եւ հանդես կգանք համապատասխան առաջարկություններով»,- ամփոփելով այցը՝ նշել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
ՀՀ ԱԺ