Վաշինգտոն – Հաջորդ շաբաթ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում Հանրապետական կուսակցության 2016 թ. համաժողովի կապակցությամբ Ամերիկայի հայկական Համագումարը (Համագումար) ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության ոգեկոչման ճանապարհային վահանակների քարոզարշավի՝ ցուցադրելով նախագահ Ռոնալդ Ռեյգանի Հայոց ցեղասպանությունը Ճանաչող հայտարարությունը:
Քլիվլենդի համաժողովին մոտ 50,000 մասնակից է սպասվում, և ճանապարհային վահանակները Համագումարի ընթացիկ հանրային իրազեկման նախաձեռնության մի մասն են կազմում: Նրանք հիշեցում են այն բանի, որ պետք է ճշմարտությունը հաստատվի և դասեր քաղվեն անցյալից, որպեսզի կանխարգելվեն հետագա ցեղասպանությունները:
Պաշտոնավարման առաջին տարիների ընթացքում նախագահ Ռեյգանը հայտարարություն էր արել, որտեղ մասնավորապես ասվում էր. §Ինչպես դրան նախորդած հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը – ինչպես նաև նման շատ ու շատ այլ հետապնդումներ շատ ու շատ այլ ժողովուրդների նկատմամբ – Հոլոքոստի դասերն երբեք չպետք է մոռացվեն¦:
Առաջին երկու ճանապարհային վահանակները, որ գտնվում են միջնահանգային I-77 կոչվող մայրուղու հյուսիսային ուղղությամբ, Գրանթ պողոտայի մոտ (համաժողովի անցկացման վայրին մոտ) և Քարնեգի պողոտայի արևմտյան ուղղությամբ, 1981 թ. ապրիլի 22-ին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հայտարարությունից մի հատված են ներկայացնում:
Ամերիկայի հայկական Համագումարի ճանապարհային վահանակը Քարնեգի պողոտայում. Քլիվլենդ, Օհայո
§Քլիվլենդի հայկական համայնքին, և մասնավորապես մեր ծխականներին անչափ ուրախացրել է երկու վահանակների առկայությունը¦, – նշել է տեր հայր Հրաչ Սարգսյանը, Սուրբ Գրիգոր Նարեկացի Հայ Առաքելական եկեղեցու քահանան: «Ճանապարհային վահանակները հայ համայնքի խոսակցությունների թեման են: Ժողովուրդը պարզապես հիացած է¦:
Ճանապարհային վահանակների լրատվական քարոզարշավը վերահսկել էր Համագումարի Օհայոյի նահանգային նախագահ Արա Բաղդասարյանը, ով նաև Քլիվլենդի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակության հանձնաժողովի անդամ է:
«Ռոնալդ Ռեյգանը, ով ամենահարգված հանրապետական առաջնորդներից մեկն էր, Հայոց ցեղասպանությունը ճանաչած և ցեղասպանություն եզրույթն օգտագործած միակ պաշտոնավարող նախագահն է: Այս ճանապարհային վահանակների միջոցով ևս մեկ անգամ կկրկնենք Ռեյգանի հայտարարությունը և կօգնենք հասնել նրան, որ հաջորդ նախագահը՝ լինի նա հանրապետական կամ դեմոկրատ, վերահաստատի Հայոց ցեղասպանությունը», – ասել է Բաղդասարյանը: «Ցանկանում ենք օգտվել հնարավորությունից՝ Հայոց ցեղասպանության մասին մեր ուղերձը փոխանցել Հանրապետական համաժողովի ժամանակ Քլիվլենդ ժամանող այցելուներին: Այստեղ են սևեռվելու աշխարհի ուշադրությունն ու մամուլը, և մենք հնարավորություն ունենք մեր ձայնը հասանելի դարձնելու»:
Քլիվլենդ արտաքին գովազդային ընկերության սեփականատեր Դեբբի Աբդալյան-Թոմփսոնի նվիրատվությամբ Համագումարը տեղադրել է վահանակներից երկուսը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 101-
ամյակի, ինչպես նաև համաժողովի ընթացքում հանրային իրազեկությանը նպաստելու համար: Երրորդ վահանակն ավելացվել է Գերմանիայի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության հաստատումից հետո: Ամենավերջին ճանապարհային վահանակի վրա գրված է.«Ճշմարտությունն ընդդեմ ազգային շահի» և «Շնորհակալություն Գերմանիա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»: Այն մշակվել է §Peace of Art¦ ընկերության կողմից և գտնվում է միջնահանգային I-77 կոչվող մայրուղու հարավային ուղղությամբ, 157-րդ մղոնի ցուցատախտակի մոտակայքում:
«Նաև ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Դեբբի Աբդալյան-Թոմփսոնին և Քլիվլենդ արտաքին գովազդային ընկերությանը՝ վերջինիս առատաձեռն աջակցության համար», – հավելել է Բաղդասարյանը:
Ամերիկայի հայկական Համագումարի ճանապարհային վահանակը միջնահանգային I-77 կոչվող մայրուղու հարավային ուղղությամբ,157-րդ մղոնի ցուցատախտակի մոտակայքում. Քլիվլենդ, Օհայո
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել Ամերիկայի հայկական Համագումարի Օհայո նահանգի նախագահ Արա Բաղդասարյանի հետ՝ [email protected] էլ. փոստով կամ +1 (440) 725-3836 հեռախոսահամարով:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական
կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է: