Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցանկացած նախաձեռնություն Արցախի իշխանություններին պիտի դիմի». Արցախի ՄԻՊ

Հուլիս 12,2016 16:36

Ադրբեջանցի լրագրողները մի նախաձեռնություն են հեղինակել, որի նպատակն է կազմակերպել հանդիպում ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ:

Նախաձեռնության հայտարարության մեջ ներկայացվում է, թե իբր այս երկու անձինք այցելել էին իրենց հարազատների շիրիմներին, սակայն այդ ժամանակ գերեվարվել են, ինչպես նաև կա մտահոգություն քրեակատարողական հիմնարկում նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:

Aravot.am-ի հետ զրույցում այս առիթով Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ նախաձեռնության այս հայտարարությունը, մասնավորապես վատ վերաբերմունքի մասով, իրականությանը չի համապատասխանում. «Որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան` կարող եմ ասել, որ որևէ վատ վերաբերմունք որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում Արցախի քրեակատարողական հիմնարկներում: Ունենք ամուր հիմքեր կարծելու, որ մեր ստացած տեղեկությունները իրականությանը համապատասխանում են»:

Պարոն Մելիքյանը չի պատկերացնում, որ այս նախաձեռնությունը կարող է իրավական հետևանքներ ունենալ: Ըստ նրա` ցանկացած երկրում էլ կարող են նման նախաձեռնություններ ծնվել, և գուցե այդ նախաձեռնության հեղինակները իրոք մտահոգ են նշված անձանցով:

Պարոն Մելիքյանը փոխանցեց. «Հայտարարությանը ծանոթ եմ, և այնտեղ Արցախի վերաբերյալ որևէ միտք չկար: Կարծում եմ, որ եթե լինի դիմում Արցախի իշխանություններին, նրանք պատշաճ ձևով կքննարկեն այդ հարցը, և եթե ինձ դիմեն, ես ևս պատշաճ ձևով իմ իրավասությունների սահմանում կքննարկեմ այդ դիմումը:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ինչպես այլ երկրներում, այնպես էլ Արցախի ՄԻՊ-ը լիազորություններ ունի այցելել քրեակատարողական հիմնարկներ, ինչից ինքն օգտվել է:

Սակայն պարոն Մելիքյանը շեշտում է. «Չմոռանանք, որ նրանք մարդիկ են, որոնք դատապարտված են Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարք կատարելու համար, Արցախի Հանրապետության դատավարությամբ սահմանված կարգով, Արցախի իրավասու դատարանի կողմից: Ցանկացած նախաձեռնություն այս դեպքում Արցախի իշխանություններին պիտի դիմի, և այն քննարկման առարկա կդառնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031