Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՌԴ-ն շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, պատերազմը մոտենում է». Արա Պապյան

Հուլիս 12,2016 15:44

«Հայաստանին վարկի շրջանակում մատակարարվելիք ռուսական զենքի հարցը դեռ անորոշ է: Փոխարենը, ունենք Բաքվում ՌԴ դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանին զենքի մատակարարումները շարունակվելու են: Սեպտեմբերին Պուտինի` Բաքու կատարելիք այցի շրջանակում կքննարկվեն նոր պայմանագրեր` զենքի մատակարարման մասին»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Նա նշեց, որ չի հավատում Արցախի հակամարտության խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն. «Հիմնական մեղավորն Ադրբեջանն է: Մեր իշխանությունները մշտապես զիջումների դիրքորոշում հայտնել են, ինչն ինձ համար անընդունելի է, սակայն Ադրբեջանը չի գնում այդ ճանապարհով»:

Քաղաքագետի կարծիքով` սանկտպետերբուրգյան, Վիեննայի եւ Փարիզում նախանշված Սարգսյան-Ալիեւ հանդիպումները չեն հեռացնում պատերազմի վտանգը. եթե Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, պատերազմը մոտենում է. «Ադրբեջանն այն պահին, երբ ուզում է պատերազմ սկսել, սկսում է եւ նույն կերպ վերջացնում: Նույն բանը կարող է տեղի ունենալ ապագայում: Հիմնական դերակատարը Ռուսաստանն է, որի վրա Հայաստանը լծակներ չունի: Ռուսաստանի դերը փորձում են հակակշռել ամերիկացիները»:

Բանախոսը նշեց, որ Սերժ Սարգսյանը Կազանի փաստաթղթի շուրջ տվել է համաձայնություն, փաստաթուղթն էլ գաղտնազերծված է. «Ռուսական ծրագիրը նախատեսում է յոթ շրջանի հանձնում եւ Արցախի կարգավիճակի մասին խոսակցություններ: Ինչի՞ց եք ենթադրում, որ ռուսական կողմն այլ առաջարկներ ունի, պարզապես մանրամասներն են քննարկվում: Սա ԼՂՀ հակամարտություն չէ, այլ հայ-թուրքական դիմակայություն: Թուրքական աշխարհի խնդիրն է վերացնել հայոց պետականությունը` մաշեցնող պատերազմի միջոցով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ says:

    Ապշել կարելի է “մեկնաբանի” կարծրամտության վրա. Ռուսաստանի բացահայտ թշնամական գործողությունները տեսնելուց հետո էլ սլաքները ոււղղվում են Թուրքիայի վրա: Հետաքրքիր է, երբ Ռուսաստանը Արցախն ու Հայաստանը լիովին կլանի, դարձյա՞լ Թուրքիան է մեղավոր լինելու:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031