Այսօր աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության և Ռազմական համալսարանի ներկայացուցիչների պատվիրակությունը:
Ըստ պաշտպանության նախարարության կայքէջի՝ եռօրյա աշխատանքային այցի նպատակն է երկկողմ բանակցություններին մասնակցելն ու 2016-2017թթ. ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԶՈՒ զինծառայողների` ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պատրաստման և վերապատրաստման լրացուցիչ պայմանագրեր կնքելը: