Ոստիկանության ՊՊԳՎ Վարդենիսի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 13.00-ին, 1979 թ. ծնված Մանուկ Թ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
***
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 11-ին, ժամը 14.30-ին, 1947 թ. ծնված Վանիկ Ն.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18 Ե» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում, իրենց առանձնատան նկուղից նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, և այն պատկանել է հանգուցյալ հորը:
ՀՀ ոստիկանություն