Լրահոս
Օրվա լրահոսը

27 երկիր դատապարտել է ապրիլյան դեպքերը. փաստաթուղթ է ընդունվել. «Ա1+»  (տեսանյութ)

Հուլիս 12,2016 14:06

Ապրիլյան քառօրյա պատերազմը դատապարտող փաստաթուղթ է ընդունվել Ուղղափառ պառլամենտականների 23-րդ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից, որն անցկացվել է հուլիսի 4-8-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Արագած Ախոյանը ներկայացրեցին փաստաթղթի մանրամասները՝ նշելով, որ այն միաձայն ընդունվել է 27 երկրների պառլամենտականների կողմից. «Հայաստանն այս վեհաժողովի հիմնադիր անդամներից մեկն է։

Այն գրանցված է ՄԱԿ-ում եւ այստեղ ընդունված որոշումները գնում են ՄԱԿ եւ աշխարհի բոլոր խորհրդարաններ։ Հաշվի առնելով ապրիլյան իրադարձությունները՝ մեր պատվիրակությունը 2-3 էջանոց մի հայտարարություն տարածեց վեհաժողովի անդամների համար, որտեղ ներկայացվեցին ապրիլյան դեպքերը եւ թե ինչպիսի տեռորիստական եւ անմարդկային վերաբերմունք են դրսեւորել մեր ոխերիմ հարեւանները»,-ասաց Մկրտիչ Մինասյանը՝ հավելելով, որ փաստաթղթով կոչ են արել նաեւ միջազգային կազմակերպություններին ադեկվատ, հասցեական վերաբերմունք

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031