2016թ. սեպտեմբերի 30-ին երկօրյա այցով Վրաստան, այնտեղից էլ Ադրբեջան կմեկնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։
Վրաստան կատարելիք այցի առաջին օրը Հռոմի պապը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, որից հետո Պապին կընդունի նաև Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդը։
2016թ. հոկտեմբերի 1-ին Թբիլիսիի՝ Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում նախատեսվում է պատարագ անցկացնել, որը կմատուցի Հռոմի պապը։ Պատարագին հնարավորություն կունենա մասնակցել շուրջ 25.000 մարդ։ Վրաստան այցելության ավարտից հետո՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին, Ֆրանցիսկոսը կմեկնի Ադրբեջան։
Հետո էլ ասում են ուխտագնացություն, եսիմ ինչ.. մեզ չեն կարում անջատեն Վրաստանից, Ադրբեջանից..տեղ-տեղ էլ Ռուսաստանից….ինչ զզվելի ա…