Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարպանտիե. «Անվտանգության մեխանիզմների տեղադրումը շատ կարեւոր միջոցառում է»

Հուլիս 12,2016 13:43

«Ֆրանսիան միշտ իր պատրաստակամությունն է հայտնել՝ ընդունելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ միտված թնջուկի վերաբերյալ լուծումներ գտնելուն»,- հուլիսի 12-ին Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ  հանդիպման ընթացքում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նա նշեց, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմում այդ ուղղությամբ աշխատում է իր ռուս եւ ամերիկացի գործընկերների հետ. «Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներում ամենաբարձր մակարդակով շատ աչալուրջ հետեւում ենք այդ խնդրին: Բոլորովին վերջերս տեղի ունեցած Վարշավայի գագաթաժողովի շրջանակներից դուրս տեղի ունեցավ նաեւ հանդիպում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հանդիպումը իր երկու գործընկերների հետ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների: Բնականաբար, օրակարգային խնդիր էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված հարցերը: Մենք կարծում ենք՝ սա հնարավորություն է ավելի օպտիմալացնելու հնարավորությունները՝ միտված հարցի կարգավորմանը»:

Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին -Ալիեւ հանդիպումից հետո մամուլում տարածված խոսակցություններին, թե անհամաձայնություն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ անվտանգության մեխանիզմների նկատմամբ, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ ո՛չ թյուրիմացություն կա, ո՛չ անհամաձայնություն. «Անվտանգության մեխանիզմների տեղադրումը շատ կարեւոր միջոցառում է բուն բանակցային գործընթացի հեռանկարում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031