2016թ. հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ձերբակալվել է «օրենքով գող» Շաքրո կրտսերը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru լրատվականը։
Շաքրո կրտսերը՝ Զախարի Կալաշովը, Ասլան Ուսոյանի սպանությունից հետո համարվում է ռուսական հանցագործ աշխարհի ամենավառ ներկայացուցիչը։
Նշվում է, որ Կալաշովի ձերբակալությունն իրականացրել են Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների աշխատակիցները։ Տեղեկությունների համաձայն՝ Կալաշովը ձերբակալվել է Elements ռեստորանի սեփականատիրոջից՝ Ժաննա Կիմից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեղադրանքով։