Ինչպես հայտնի է, Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները Վալերի Պերմյակովի գործով պահանջել էին դատավոր Հարություն Մովսիսյանի ինքնաբացարկը՝ նշելով, որ նա սպասարկում է Ռուսաստանի Դաշնության շահերը, կաշկանդված է:
Պատճառն այն է, որ դատավորը մերժեց Ավետիսյանների հարազատների՝ Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացած նյութական վնասի մասին քաղհայցը: Փաստաբանների մեկնաբանմամբ, սա միջոց էր Ռուսաստանի Դաշնությանն ավելի զգոն պահելու, որպեսզի Հայաստան չուղարկեն այնպիսի զինծառայողների, որոնց իրենց իսկ երկրում ծառայության չեն վերցնում:
Դատավորն այսօր մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ հիմնավոր փաստարկներ չլինելու պատճառաբանությամբ:
Դատավորի որոշման հրապարակմանը ներկա չէին Ավետիսյանների փաստաբանները, դահլիճում միայն Պերմյակովն էր ու լրագրողները:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ