«Եվրո 2016»-ի շրջանակներում կիրակի եզրափակչում հանդիպեցին Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: Պորտուգալիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթելով Ֆրանսիային՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Հուլիսի 12-ին Մամուլի ազգային ակումբում լրագրողները Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեից հետաքրքրվեցին, թե արդյոք հետեւե՞լ է խաղին:
Նա պատասխանեց. «Բնականաբար, անցած կիրակի տեղի ունեցած Ֆրանսիա-Պորտուգալիա խաղի արդյունքում Ֆրանսիայի տարած պարտության պատճառով ես էլ մի փոքր տխրեցի: Բայց խաղը մնում է խաղ, ես կարծում եմ՝ առաջնության ողջ ընթացքում ֆրանսիացիները իրենց լավ դրսեւորեցին, մինչեւ վերջ գնացին: Բայց խաղը մնում է խաղ, հաջորդ անգամ:
Դեսպանատունը խաղի դիտում էր պատրաստել, այս անգամ ցանկացավ իր շուրջը հավաքել ոչ միայն ֆրանսիացիների, այլ նաեւ հայ բարեկամներին: Մենք այդ խաղը դիտեցինք երեւանյան սրճարաններից մեկում, ինչը հնարավորություն տվեց մեծ պաստառի շուրջ հավաքվել՝ խաղը դիտելու»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ