Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև. Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նոր բախումներ չեն լինի. Trend

Հուլիս 12,2016 13:16

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի կառավարության նիստի ընթացքում ելույթ է ունեցել, որի ընթացքում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։

2016թ. ապրիլի սկզբին հակամարտության շփման գոտում տեղի ունեցած բախումների համար Ալիևը գլխավոր մեղավոր է համարել Հայաստանի Հանրապետությանը. «Հայաստանի մտադրությունները հայտնի են. տարբեր ճանապարհներով նրանք փորձում են խախտել բանակցությունները, իսկ երբ տեսնում են, որ միջազգային հանրության ճնշումը մեծանում է, դիմում են հերթական սադրանքների»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել մոտ ապագայում. «Այլապես ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սադրանքները չեն կրկնվի, որովհետև Հայաստանի մտադրությունը հակամարտությունը սառը վիճակում պահելն է»։

Ալիևն ասել է նաև, որ անհրաժեշտ է փոխել հակամարտության ստատուս-քվոն՝ ավելացնելով, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ներկայումս չափազանց ակտիվ փուլում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031