Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ չար կատակով Ղարաբաղը մեկ օր հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում ոչ մի հայ չի մնա»: Սերժ Սարգսյան

Հուլիս 12,2016 13:12

«Երբ 1988 թվականին, իսկ ես այն ժամանակ Ստեփանակերտում, այսինքն, Լեռնային Ղարաբաղում էի աշխատում, մենք փողոց դուրս եկանք մեր բողոքի ցույցով, ասում էինք՝ միացում: Այսինքն, մեր ցանկությունն էր՝ միանալ Մայր Հայաստանին: Բայց Սովետական Միության փլուզման հետ կապված, զուտ իրավական տեսակետից շատ ճշգրիտ լինելու պահանջից ելնելով, Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց՝ ինքնորոշվելու եւ անկախ պետություն դառնալու օրակարգով:

Անշուշտ, առաջին հերթին կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներինն է, թե նրանք ի՞նչ կարգավիճակով կուզենան ապրել. լինեն անկախ պետություն, թե միացած լինեն Հայաստանի Հանրապետությանը: Ինձ համար ամենից կարեւորը այն է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովված լինի: Որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապրելու իրենց պատմական հայրենիքում այնքան, ինչքան այս աշխարհը գոյություն կունենա: Որովհետեւ նրանք իրենց պատմական հայրենիքում ապրել են հազարամյակներ: Իսկ այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս: Որեւէ մեկի համար հիմա կասկած չկա՝ եթե ինչ-որ մի չար կատակով Ղարաբաղը գոնե մեկ օր հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ, ամենակարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից:

Մենք կողմնակից ենք այն բանին, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքը որոշի իր վերջնական կարգավիճակը: Այնպես, ինչպես տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Եթե այդ իրավունքը հարգելի չլիներ, այդ իրավունքը ամենահիմնականներից չլիներ, այսօր ՄԱԿ-ը բաղկացած կլիներ 50, 60 70 երկրներից: Եվ տասնամյակների ընթացքում անկախացող երկրները չէին գա եւ ՄԱԿ-ի անդամ չէին դառա: Նույն Ադրբեջանը, նույն Հայաստանն այսօր անկախ երկիր չէին լինի: Ադրբեջանի ղեկավարությունը սա է, որ պիտի հասկանա, պիտի հասկանա, որ այդ մարդկանց որեւէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում», – ասել է ՀՀ նախագահը համաարաբական «Ալ-Մայադին» հեղինակավոր հեռուստաալիքին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Եթե Հայասատնի կազմում չի լինելու Ղարաբաղը, կարա՞նք իմանանք, թե Հայաստանը խի ա իրան ճղում, որ Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում: Ու էդ ինչ սկզբունքով ա, որ ազգերի մի մասին կարելի ա «ինքնորոշվել» (ինչ էլ բառ ա), իսկ մեկ այլ մասին՝ ոչ: Օրինակ խի՞ կարա Ղարաբաղը ինքնորոշվի, իսկ Երեւանը կամ Լոռին՝ ոչ: Ո՞րտեղ ա դա գրած:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031