ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի խոսքերով՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այս շաբաթ այցելելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք։ Այս մասին տեղեկացնում է ndtv.com կայքը։
Քիրբիի խոսքերով՝ ՌԴ կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավար Քերին ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Ուկրաինայի և Սիրիայի ճգնաժամերին վերաբերող մի շարք հարցեր։
Նախատեսվում է, որ Քերին Ռուսաստան կայցելի ընթացիկ տարվա հուլիսի 14-15-ին։ Այցի ավարտից հետո ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Լյուքսեմբուրգ։