Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը չգիտի՝ ո՞ւր է իրեն ուղարկել Պուտինը

Հուլիս 12,2016 14:30

Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը երեկ լրագրողների հետ զրույցում հարցին՝ Սերժը թույլ կտա՞ Ձեզ մտնեք քաղաքականություն, թե՞ ոչ, պատասխանեց. «Իսկ ձեր օրենքով այդպե՞ս է»: Մեր դիտարկմանը, որ այդպիսի փորձ ունենք, գիտենք՝ գործարարներին ինչպես են ճնշում, նա պատասխանեց. «Ես փորձ չունեմ»: Լրագրողները հիշեցրին Գագիկ Ծառուկյանի պատմությունը, որ նրան արգելեցին զբաղվել քաղաքականությամբ: Արա Աբրահամյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ում ա արգելել, բայց ինձ չի կարող որեւիցե մեկն արգելել»:
«Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ իշխանությունների հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են, նա վստահեցրեց. «Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ լավ են»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ներկա՞ իշխանությունների հետ են ավելի լավ, թե՞ նախկին, նա պատասխանեց. «Ե՛վ նախկին, ե՛ւ ներկա, ե՛ւ ապագա: Գիտես ինչ կա, իմ գործը էս երկրին ծառայելն ա, իմ գործը ժողովրդին ծառայելն ա: Ես իմ գործը լավ եմ անում»:

Երբ հետաքրքրվեցինք՝ ասում են՝ Ձեզ Պուտինն է ուղարկել, Արա Աբրահամյանն արձագանքեց. «Ո՞ւր ա ուղարկել, ես չգիտեմ»: Իսկ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ եւ Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը Արա Աբրահամյանին շտապեցնելով նստել մեքենան ու հեռանալ՝ իր կողմից արձագանքեց. «Հա, հա, Պուտինն ա ուղարկել»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

09.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031