Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համախմբվել նորմալ իշխանություններ ունենալու գաղափարի շուրջ. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 12,2016 13:00

Այն փաստաթուղթը, որն այսօր միջնորդները դեմ են տվել Սերժ Սարգսյանին, իհարկե, շատ վատն է, եւ չի կարելի թույլ տալ, որ նա ստորագրի դա։ Բայց արդյոք ձեւը պալատական հեղաշրջո՞ւմն է։ Լավ, ենթադրենք՝ Սերժ Սարգսյանն ուզում էր ստորագրել այդ փաստաթուղթը, մի քանի «փրկիչներ» էլ օգտվեցին դրանից, հեղաշրջում արեցին ու եւս մի քանի տարի ժամանակ ձգեցին։ Դրանից ինչ-որ բա՞ն է փոխվելու։ «Ինչ-որ բանը» Հայաստանի ներսում պիտի փոխվի, հակառակ դեպքում՝ ցանկացած նոր փաստաթուղթ նախորդից վատն է լինելու։

Չի կարելի գրոտեսկային քաղաքական գործիչներ ու բիլիարդի շառից շատ չտարբերվող գեներալներ ունենալ ու միաժամանակ պահանջել, որ միջնորդներն ավելի հայանպաստ դիրքորոշում ցուցաբերեն, չի կարելի ապրել այնպիսի առանձնատներում, որոնցից յուրաքանչյուրի գնով կարելի էր 7-8 սահմանամերձ գյուղ շենացնել, ու միաժամանակ նվնվալ, թե ժամանակակից սպառազինության համար փող չունենք։

Դե եթե փող չունենք՝ թշնամին մեզ հետ պիտի ուժի դիրքերից խոսի, բա հո բարոյականության դիրքերից չի՞ խոսելու։

Տեսեք՝ հիմա բոլորն իրար կոչ են անում, թե «սթափվեք, պատերազմը դեռ չի ավարտվել» եւ այլն։ Իրականում պատերազմը դեռ չի էլ սկսվել։ Ու ի՞նչ ելք է առաջարկում մեր ազգային հասարակական-քաղաքական միտքը։ Ամենատարածվածը սա է՝ վերցնենք թվանքները եւ ազգովի գնանք կռվելու թշնամու դեմ (մեր հերոսական ոգին հակադրելով նրա ժամանակակից սպառազինությանը)։ Եվ այս գաղափարի շուրջ, իհարկե, շատերը կհամախմբվեն։

Բայց կա նաեւ երկրորդ տարբերակը, համախմբվել նորմալ իշխանություններ ունենալու գաղափարի շուրջ, որպեսզի եթե անգամ «ազգովի» կռվելու անհրաժեշտություն առաջանա՝ ժամանակակից սպառազինություն ունենանք։

 

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031