Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանը`ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցության մասին (Տեսանյութ)

Հուլիս 12,2016 12:56

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը բավական դրական է համարում այն փաստը, որ այս բավական բարդ իրավիճակում Հայաստանը նախագահի մակարդակով մասնակցություն ունեցավ: Նա կարեւորում է նաեւ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի եւ ՀՀ նախագահի հանդիպումը:

Թեեւ «ԼՂՀ կոնֆլիկտ» ձեւակերպումը բացակայում է ՆԱՏՕ-ի կոմյունիկեից, դրա 24 կետում անդրադարձ կա Հարավային Կովկասի հակամարտություններին ու ի տարբերություն նախորդ` ուելսյան գագաթաժողովի, այս անգամ ուղղակի հղումը ԼՂ հակամարտությանը բացակայում է: Թեպետ անուղղակի խոսք կա ԼՂ հակամարտության մասին`հստակ նշվել է խնդրի կարգավորման հրամայականը, կոչ է արել կողմերին`շարունակել կառուցողական լուծումների փնտրտուքը`միջազգայնորեն սահմանված ձեւաչափերով: «Սա Մինսկի խմբի ամրապնդման քայլ է: ՆԱՏՕ-ն, ի տարբերություն նախկինի, մեծ տարածություն է վերցնում հարցի կարգավորման մեջ դերակատարում ունենալուց»,- կարծում է Ստեփան Սաֆարյանը:

Safaryan_Mehrabyan_Yenoqyan-2ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը կարծում է, որ Ուելսի եւ Վարշավայի գագաթաժողովների փաստաթղթային մասով որեւէ տարբերություն չկա ԼՂՀ-ի մասով. «Շատ բաներ «քոփի-փեյսթ» են արված: Կոմյունիկեներում ԼՂՀ կոնֆլիկտը շատ ընդհանուր է հիշատակված»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ըստ Գեւորգ Մելիքյանի, 2014-ից սկսած ՆԱՏՕ-ն հասկանում է, որ ՌԴ-ն փոխել է իր մարտավարությունը`պոկել ամեն ինչ`չկանգնելով որեւէ խոչընդոտի առջեւ: Ու հիմա, ՆԱՏՕ-ն փորձում է դառնալ այդ խոչընդոտը: Ինչեւէ, ՆԱՏՕ-ՌԴ վաղը կայանալիք քննարկումները ցույց կտան, թե ի՞նչ աշխարհաքաղաքական զարգացումներ են հնարավոր:

Փորձագետը ուշագրավ է համարում այն, որ ՆԱՏՕ-ն իր ՀՆԱ-ից երեք տոկոսով ավելացնում է ռազմական բյուջեն`վերազինում է բոլոր ստորաբաժանումները. «Այդ պատճառով են ՌԴ-ում սա որակում նախապատրաստություն պատերազմի»: Նրա կարծիքով, վտանգ կա, որ ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները անդրադարձ կունենան Հայաստանի վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031