Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Դուրյան. Ես շատ լավ տեսնում եմ թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի լավ ու վատ կողմերը…«Ժողովուրդ»

Հուլիս 12,2016 12:46

Նարեկ Դուրյանի հետ «Ժողովուրդը» հանդիպեց Տիկնիկային թատրոնում, որտեղ մեկ ամիս առաջ կայացել էր նրա նոր՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգության պրեմիերան։

– Պարոն Դուրյան, Դուք Հայաստանի քաղաքացիություն չունեք, չէ՞:

– Չէ, ես Ֆրանսիայի քաղաքացի եմ։

– Իսկ չե՞ք ուզում ունենալ։

– Ուզում եմ, երեւի կունենամ։

– Դուք, կարծես, ակտիվ չեք քաղաքական գործընթացներում։

– Չէ, դա ինձ չի հետաքրքրում։ Ես շատ լավ տեսնում եմ թե՛ Հայաստանի, թե՛ Ֆրանսիայի լավ ու վատ կողմերը… Դրախտավայր աշխարհում գոյություն չունի։ Շատ բաներ կան, որ շատ վատ են, հուսով ենք՝ կհղկվեն։ Իսկ իմ միսիան մարդկանց տրամադրությունը բարձր պահելն է։ Մի քանի օրից, օրինակ, գնում եմ զորամասեր՝ «Օպերացիա Նեմեսիս»-ը խաղալու։ Իմ միսիան սա է։

– Իսկ եղե՞լ է՝ բեմից ֆիքսեք, որ դահլիճում քաղաքական գործիչ է նստած։

– Շատ։ Ինքն ինձ համար հանդիսատես է… Եղել է, որ վարչապետ է եկել, տեղ չի եղել, աթոռ ենք դրել, նստել է, նայել ներկայացումը, ինչպես բոլորին, այնպես էլ իրեն գլուխ եմ տվել, գնացել է։ Հիմա ինքը վարչապետ չի, սովորական մարդ է։

– Իսկ ցանկություն ունեցե՞լ եք անդրադառնալու քաղաքական թեմաների։

– Չէ՛, շինծու բաներ չպետք է լինեն ներկայացման մեջ, եթե ինչ-որ բան ասում էլ եմ, ուրիշ ձեւ եմ ասում։ Ժողովուրդն էլ է մեղք, այն, ինչ արդեն գիտի, մի հատ էլ եռման ջրի պես լցնում ես գլխին։ Ի՞նչ է դա փոխում, ոչ մի բան։ Էլի եմ ասում՝ իմ միսիան ուրիշ է՝ թերապիա է։ Փողոցում շրջում եմ (իսկ ես հաճախ եմ զբոսնում), մեկ էլ տեսնում եմ՝ մի մարդ է հեռվից գալիս, ժպտում է, հա՛մ խոսում է, հա՛մ էլ ներկայացումիցս մի բան է հիշել, ծիծաղում է… Մտածում եմ՝ ինչ լավ է, որ այս մարդուն մի պայծառ բան եմ տվել։ Դրանից ավել ինձ համար ոչ մի պարգեւատրում չկա։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031