Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՕ-ի փոփոխությունների համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն հավաքվել է. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 12,2016 12:42

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար իշխանության պնդմամբ հարկավոր է 16 միլիոն եվրո։ Գումարն անհրաժեշտ է Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների ներդրման նպատակով, որի շուրջ ամիսներ առաջ կայացավ իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնությունը։ Խոսքը հայտնի 4+4+4 բանակցային ձեւաչափում ընդգրկված քաղաքական ուժերի եւ իշխող հանրապետական կուսակցության միջեւ ստորագրված փոխհամաձայնության մասին է։

Չնայած իշխանության հոռետեսական կանխատեսումներին, թե դժվար է լինելու 16 միլիոն եվրո ճարել, այնուամենայնիվ, հուրախություն ընդդիմության եւ հասարակության, այդ գումարները գտնվել են։

«ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ 7 միլիոն եվրո համաձայնել է տրամադրել Եվրամիությունը, 1 միլիոն եվրոյի համաձայնություն է տվել ԱՄՆ-ը, կես միլիոն ներդրում է պատրաստ իրականացնել Գերմանիան, եւս կես միլիոն՝ Մեծ Բրիտանիան։ Իր հերթին ՀՀ իշխանությունը պատրաստակամություն էր հայտնել այս գործի համար տալ 3 միլիոն եվրո։

Ստացվում է, որ 12 միլիոնն արդեն կա։ Եվս 14 միլիոն եվրո, այսինքն՝ անհրաժեշտ միջոցներից մի բան էլ ավելի, ակնկալվում է Եվրամիության տարբեր ֆոնդերից։ Կարելի է ասել՝ այս պայմանավորվածությունը նույնպես ձեռքբերված է։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031