2016թ. հուլիսի 11-ին աշխատանքային այցով Բաքու մեկնած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վերջին շրջանում դրական միտումներ ստացած ռուս-թուրքական հարաբերությունները։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Այս թեմային անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Մամեդյարովը՝ նշելով. «Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկվել է մեր հանդիպման ընթացքում։ Մենք միայն ուրախ ենք դրան և ողջունում ենք գործընթացը։ Ինչքան շատ լինի կանխատեսելիությունը, այդքան օգուտ է Ադրբեջանին»։