Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակչության թվաքանակը պաշտոնական տվյալներով 3 միլիոնից քիչ է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 12,2016 12:26

Հայաստանը հայտնվել է բավականին բարդ դեմոգրաֆիական վիճակում։ Երկրի բնակչությունը կրճատվում է, ծերացման միտումները խորանում են։

Առաջին անգամ 1979 թվականի մարդահամարից ի վեր Հայաստանի բնակչության թվաքանակը պաշտոնական տվյալներով 3 միլիոնից քիչ է։ Դեմոգրաֆիական վիճակը միանգամից երեք հարված է ստանում՝ ծնելիության կրճատում, միգրացիայի չդադարող տեմպեր ու բնակչության ծերացման խորացում։ Այս ամենը ստեղծում է ժողովրդագրական փոսի բոլոր նախադրյալները, որը գնալով խորանում է, քանի որ շարունակվում է դեմոգրաֆիական «արյունահոսությունը»։

Հայաստանի բնակչությունը կազմել է 3 մլն մարդ ԽՍՀՄ տարիներին՝ 1979 թվականին։ Մինչեւ անկախացումը երկրի բնակչությունը դարձել էր 3,3 մլն, աճը շարունակվում էր։ Այնուհետեւ պատերազմով ու բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ սկսվեց բնակչության կտրուկ արտագաղթ։

Մինչեւ 1998 թ., այն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման ավարտը, Հայաստանից անվերադարձ հեռացել է շուրջ 600 հազար մարդ։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները համընկան տրանսֆերտների կտրուկ աճով պայմանավորված տնտեսական ակտիվության հետ, ինչը մեղմեց միգրացիոն ռիսկերը։ Այդ ժամանակ, շուրջ երեք տարի՝ 2004, 2005 եւ 2006 թթ. անգամ ներգաղթ է եղել։

Այնուամենայնիվ, 1998-2008 թթ. Հայաստանից գնացել ու չի վերադարձել շուրջ 100 հազար մարդ։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, աչքի են ընկել արտագաղթի «կայունացմամբ»։ Եթե նրա նախորդների կառավարման տարիներին արտագաղթը գրանցում էր կտրուկ վայրիվերումներ՝ մեկ 230 հազար, մեկ 20 հազար մարդ, ապա Սարգսյանի օրոք բնակչությունը կայուն տեմպերով է արտագաղթում։ Սարգսյանի պաշտոնավարման միայն առաջին երկու տարում՝ 2008-2009 թթ. այդ ցուցանիշը չի անցել 25 հազարից։ Այնուհետեւ 2010-ից մինչեւ 2014թ. ներառյալ այդ ցուցանիշը նախանձախնդիր կայուն վարք է ցուցաբերել՝ այն չի իջել 41 հազարից։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031