Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. Պատերազմի հավանականությունը կախված է մեր մարտունակության աստիճանից. «Իրատես»

Հուլիս 12,2016 12:22

Դավիթ Բաբայան (ԼՂՀ նախագահի խոսնակ)

– Այսօր տարբեր քաղաքագետներ, վերլուծաբաններ կարծիք են հայտնում, որ առաջիկայում հնարավոր է վերստին, այսպես ասած, «փոքր» պատերազմ լինի։ Դուք դա հավանակա՞ն եք համարում։

– Կարծում եմ, չպետք է այդ թեման շահարկել։ Զինված ուժերը, ժողովուրդը միշտ էլ պատրաստ են հավանական պատերազմին։ Բայց պատերազմի հավանականությունը կախված է մեր մարտունակության աստիճանից։ Եթե մեր մարտունակությունը բարձր լինի, պատերազմի հավանականությունը լինելու է ցածր։ Ի վերջո, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի գերնպատակը ձախողվեց։ Այդ երկրի նպատակն Արցախի գրավումն էր, ինչպես նաև Հայաստանի որոշ տարածքների ռազմակալումը։ Ձախողվեց, և այդպես լինելու է միշտ։

– Բայց Ադրբեջանի ձեռքն անցավ 800 հեկտար տարածք, որը, ըստ որոշ քաղաքական գործիչների և զինվորականների, ռազմական նշանակություն ունի։

– Այդ գնահատականներն ամբողջովին քաղաքական են, ոմանք շահարկում են թեման, դարձնում մատի փաթաթան, բան չունեն խոսելու, դա են թեմա դարձնում։ Երևի դա էլ իրենց քաղաքական գործելաոճն է։

Որոշ մարդիկ դիվիդենդներ են շահում դրանից, իրենց մասին են փորձում հիշեցնել։ Ադրբեջանը, քսաներկու տարի պատրաստվելով, կարողացել է ընդամենը մեկ-երկու հենակետ վերցնել՝ տալով 3500 զոհ, կորցնելով մեծ քանակությամբ զինտեխնիկա։ Պետք է օբյեկտիվ լինել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031