Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի նկատմամբ «կարկանդակի եւ մահակի» քաղաքականությո՞ւն է վարում (Տեսանյութ)

Հուլիս 12,2016 12:14

ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո արդյոք արդեն իսկ նոր սառը պատերազմի փուլ ենք թեւակոխել, քանի որ ռուսական կողմից, դեռեւս ոչ պաշտոնական, արձագանքներ արդեն եղել են, ՆԱՏՕ-ն էլ մտադիր է Մերձբալթյան երկրներում հավելյալ ուժեր տեղակայել: Ինչպե՞ս կծավալվեն ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները եւ ի՞նչ անդրադարձեր կունենան դրանք Հարավային Կովկասում, մասնավորաբար, Հայաստանի համար: Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկումն այս հարցերի շուրջ էր, ամսի 8-9-ին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի ֆոնին:

Stepa_SafaryanԱնվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը, որը մասնակցել էր գագաթաժողովին, ներկայացրեց իր տպավորությունները: Ըստ այդմ, այդ գագաթաժողովը շատերը «պատմական» համարեցին, քանի որ բավական բարդ իրավիճակում է կայանում: ՆԱՏՕ-ն պատրաստվո՞ւմ է սառը պատերազմի`հարցի պատասխանը փորձագետն այսպես է տեսնում իր տպավորություններից ելնելով. «ՆԱՏՕ-ն չի ուզում բախում, չի պատրաստվում հարեւան երկրների համար խնդիր առաջացնել, բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրների բնակչությունն ունեն անվտանգության խնդիրներ»:

Ըստ նրա`նախորդ`ուելսյան գագաթաժողովում ՆԱՏՕ-ն բավական խստացրեց իր դիրքորոշումը, այժմ փորձում է շարունակել այն`բաց թողնելով դռները:

«Եվ Ուկրաինան, եւ Վրաստանը ձեռնունայն գնացին. սա Ռուսաստանի համար ինչ-որ տեղ ձեռքբերում էր: ՆԱՏՕ-ն գումարներ կտա, Վրաստանին, Ուկրաինային, բայց անդամակցության հեռանկարը դեռ մշուշոտ է: Միաժամանակ, ՆԱՏՕ-ն վերցնում է անդամ Մոնտենեգրոյին`ցույց տալու համար, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են եւ ՌԴ-ն չի կարող կանոններ թելադրել: ՆԱՏՕ-ն չի պատրաստվում դրանցով խաղալ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ըստ բանախոսի, ՌԴ-ից հնչում են տեսակետեր, թե սա հենց «սառը պատերազմ» է, քանզի գագաթաժողովն էլ ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ն համախմբվում է: Ինչեւէ, վաղը ՌԴ պաշտոնյաները կհանդիպեն ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ, քննարկումներ կլինեն. «Սա աննախադեպ է, քանզի երկու տարի ՌԴ-ի հետ հարաբերություններն, ըստ էության, սառեցված էին: Ի դեպ, սա ՆԱՏՕ-ի նախաձեռնությունն է`դեմ առ դեմ ներկայացնելու իր տեսլականը եւ ճանապարհներ գտնել»,- ասաց փորձագետը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031