Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի վեհաժողովում հավատացի՞ն, արդյոք, Սերժ Սարգսյանի խոսքին. «Հրապարակ»

Հուլիս 12,2016 11:44

Կարծիք կա, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովից հետո հատկապես ամեն ինչ կախված է Հայաստանի հետագա արտաքին քաղաքականությունից։ Եթե շարունակենք Ռուսաստանի պոչը բռնած քայլել, ապա ՆԱՏՕ-ն, Արեւմուտքը եւ միջազգային հանրությունը երես կթեքեն մեզնից եւ կպաշտպանեն հարցի լուծման Ադրբեջանի տեսլականը։ Շատ հեշտ է այս տեսակետը մերժելը՝ ասելով, որ եթե ԱՄՆ-ի պոչը բռնենք, Ռուսաստանը կանցնի Ադրբեջանի կողմը։ Ուզում ենք ասել՝ սա խաղ չէ, որ ՀՀ իշխանություններին խորհուրդ տանք այսպես խաղալ կամ այսպես չխաղալ։ Ամեն ինչ կախված է աշխարհաքաղաքական հետագա զարգացումներից, որոնցից ոչ մի երկիր, անգամ Մեծ Բրիտանիայի նման երկիրը, ապահովագրված չէ։

Մի այսպիսի հասարակ հարց՝ ՆԱՏՕ-ի վեհաժողովում հավատացի՞ն, արդյոք, Սերժ Սարգսյանի այն խոսքին, որ եթե իրացվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ ճշտվի Ղարաբաղի կարգավիճակը, կփոխվի նաեւ ստատուս քվոն։ Բնականաբար՝ չհավատացին, որովհետեւ ՆԱՏՕ-ի վեհաժողովում ախմախներ չկան, եւ այնտեղ բոլորը հասկանում են, որ Սերժ Սարգսյանը չի կարող իր ստորագրությամբ տարածքներ վերադարձնել եւ ստատուս քվո փոխել։

Այդքան բան կարողացող Սերժ Սարգսյանն ավելի հեշտ կկարողանար նաեւ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ի՞նչն է խանգարում Սերժ Սարգսյանին։ Մեր կարծիքով՝ հենց այն, ինչը խանգարում է տարածքներ հանձնել եւ լուծել Արցախի հարցը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031