Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդամենը մեկ ամսում պետական պարտքն ավելացել է 73 միլիոն 200 հազար դոլարի չափով. «Ժողովուրդ»

Հուլիս 12,2016 11:41

Հայաստանի պետական պարտքը շարունակում է հաստատուն տեմպերով աճել։ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հասել է 5 միլիարդ 343 միլիոն 800 հազար դոլարի նշաձողի։

Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ պետական պարտքը կազմում էր 5 միլիարդ 270 միլիոն 600 հազար դոլար։ Այսինքն՝ ընդամենը մեկ ամսում պետական պարտքն ավելացել է 73 միլիոն 200 հազար դոլարի չափով։

Ի դեպ, այս տարվա վեց ամիսների ընթացքում պետական պարտքի միայն տոկոսավճարների վրա արդեն իսկ ծախսվել 144 միլիարդ 500 միլիոն դրամ, կամ նույն է, թե շուրջ 93 միլիոն դոլար։

Հայաստանի ամենամեծ պարտատերը «Զարգացման միջազգային ընկերակցությունն» է, որին Հայաստանը պարտք է 1 միլիարդ 143 միլիոն 600 հազար դոլար՝ ընդհանուր վարկային պարտքի 37,5 տոկոսը։

Հայաստանի հաջորդ խոշոր պարտատերը «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկն» է, որին Հայաստանը պարտք է մոտ 482 մլն դոլար՝ ընդհանուր վարկերի 15,8 տոկոսը։

Հայաստանի պարտատերերի պատվավոր երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ասիական զարգացման բանկը», որին մեր երկիրը պարտք է 421 միլիոն դոլարից մի փոքր պակաս գումար։

Միջազգային վերը նշված երեք ֆինանսական կազմակերպություններին Հայաստանն իր մեկ տարվա պետական բյուջեի չափ գումար է պարտք։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031