Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. «Մեր տարածաշրջանի բոլոր երկրները Հռոմի Պապի ուղերձները պետք է ընդունեն եւ պատրաստ լինեն իրականացնել»

Հուլիս 12,2016 10:31

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաարաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցելության մասին, ասել է. «Հռոմի պապի այցը եւ կրոնական էր եւ միջպետական: Ինչպես հայտնի է, Վատիկանը կաթոլիկ աշխարհի կենտրոնն է, Իսկ Հռոմի պապը պետության գլուխն է: Նա Հայաստան է այցելել իմ եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով: Ինքնին փաստը, որ Պապը այս տարի այցելեց Հայաստան, իհարկե, շատ կարեւոր նշանակություն ունի: Բայց էությունն ու բովանդակությունն են չափազանց արժեւորում Պապի այցելությունը: Ինչպես հայտնի է, նա իր ճանապարհորդությունը, իր այցը անվանեց ուխտագնացություն աշխարհի առաջին քրիստոնյա երկիր: Եվ սա մեծ ազդակ էր կաթոլիկ աշխարհին՝ եւ տնտեսական առումով եւ իհարկե, քաղաքական առումով:

Երբ զրուցում էինք սրբազան քահանայապետի հետ, ես նրան ասացի՝ Ձերդ Սրբություն, մենք արդեն 1715 տարի է, ինքներս գիտենք, որ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետությունն ենք: Բայց Ձեր այցով եւ Ձեր շուրթերից հնչած բառերով ամբողջ աշխարհն իմացավ, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք: Դա, իհարկե, չափազանց կարեւոր էր:

Չափազանց կարեւոր էր նաեւ այն առումով, որ Պապի ուղերձները ուղերձներ էին հիմնականում խաղաղության, միջկրոնական համերաշխության եւ հանդարտության: Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանի բոլոր երկրները այդ ուղերձները պետք է ընդունեն ու նաեւ պատրաստ լինեն իրականացնել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031