(Ռուս-թուրքական կայսրության մասնատումը)
ՀՀ խորհրդարանի որոշումով ՀՕՊ-ը ՌԴ-ին հանձնելուց հետո Հայաստանի ժողովուրդը տագնապած սպասում է, թե երբ են ռուսական հրթիռները Ադրբեջանի տարածքից գլխին թափվելու:
Առանց նոր պատերազմի ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ Թուրքիան իր պոչ Ադրբեջանով չեն կազմաքանդվի: Ուստի՝ Արա Պապյանի ներողություն հայցելը իր տեսակետի մեջ ցինիզմ տեսնելու համար, որ պատերազմը լավագույն ելքն է մեզ համար, ընդամենը դիլեմատիկ խնդրի առաջ կանգնած բարոյական մարդուն բնորոշ տվայտանք է:
Մասնատում կամ ռուս-թուրքական լծի տակ ապրող ազգերի ապագաղութացում:
Կարդացեք նաև
Ադրբեջանական օդուժի կողմից Արցախին հասցված առաջին իսկ հարվածը Ռուսաստանում, նույն Ադրբեջանում և Թուրքիայում ապրող, բայց դեռ ոտքի չելած բոլոր ազգերի համար լինելու է ազդակ զինված ապստամբություն սկսելու համար: Բոլորն են գիտակցում են, որ Արցախի պատերազմը նրանց բոլորի և յուրաքանչյուրի պատերազմն է:
Դավաճան ծնվո՞ւմ են թ՞ե դառնում:
Հարյուրերկու. ոչ հինգը, ոչ տասը, ոչ քսան-երեսունը, չես ուզում հավատալ՝ արդյոք այս փոքրաքանակ բնակչություն ունեցող երկրում մեկ հարյուրից ավելի դավաճան կա՞:
Ի՞նչը ստիպեց նրանց ՀՕՊ-ը հանձնել ռուսներին, չէ՞ որ դա ՀՀ բանակի բացահայտ զինաթափում է:
Այդ հարցի պատասխանը գտնելուն կօգնեն ետընթաց դատողությունները, քանզի մինչ դավաճան դառնալը նրանք եղել են հպատակ: Դրանց տարբերությունը սոսկ իրավիճակային է, խաղաղ ժամանակներում՝ հպատակ, պատերազմական իրավիճակում՝ դավաճան: Այդ տեսակին հասու չեն ոչ շոշափելի- առարկայական արժեքները: Նրանք ապրում են բնազդներով:
Հակառակ պարագայում Հովիկ աբրահամյանները ընդունակ կլինեին տեսնել նյութական հարստության արտաքին կողմից անդին՝ իրենց առանձնատների ետևում եղած դատարկությունը: Ուստի անիմաստ է հուսալ, որ երբևէ կգիտակցեն այդ առանձնատների գումարներով հնարավոր գնվելիք կործանիչների ազգագոյատևման արժեքը, կամ էլ՝ Վարդան այվազյանները կընկալեն Հրանտ Բագրատյանի դատողությունների հոգևոր բովանդակությունը: Մարդ, որը ջանում է մեր հասարակությանը «լավ գործ», կողմնակի եկամուտ, «գործ կպցնել» համոզմունքից տանել դեպի բիզնես մշակույթ, գողությունից՝ դեպի գեղեցիկ աշխատանք, տքնում ցույց տալ ազատության մեջ սեփական ուժերով ապրել-արարել կարողանալու հմայքը:
Ինչպե՞ս վարվել այդ 102-ի հետ:
Հարյուրից ավելի մարդկանց դավաճանության մեջ մեղադրելը հանցագործության հետ սահմանակցող պատասխանատվություն է: Արդյոք ես նրանց դատելու իրավունքն ունե՞մ: Միգուցե այդ 102-ը իրո՞ք հավատում են ռուսական կայսրությանը: Ուստի իմ վերլուծությունը թող մնա սոսկ անձնական կարծիք:
Դիմենք նրան, ով դատելու իրավունք ունի:
Ի՞նչ կասեր Սպարապետը ՀՕՊ-ը ռուսներին հանձնելու մասին. նրանց արարքը կհամարեր ազգանպաստ, թե՞ ազգադավ՝ այդ մարդկանց կարժանացներ գովեստի, թե՞ կդատապարտեր գնդակահարության:
Կարծում եմ, որ հարկ չկա Գարեգին Նժդեհի պատասխանը բարձրաձայնել, քանզի 102 այդ ռուսահպատակները քվեարկման կոճակը սեղմելու պահից արդեն հաղորդ են եղել Սպարապետին: 102-ից յուրաքանչյուրն ինքը թող որոշի՝ անձնասպա՞ն լինել, գնալ մահապատժի միջազգային դատարանի դատավճռո՞վ, թե՞ նոր թեհլերյանների ձեռքով…
Քանի դեռ ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է ՀՀ-ում, նման 102 ազգուրացները կմնան ազատության մեջ, իսկ Ժիրայր Սեֆիլյանը մնացյալ մեր ազգի պաշտպանների հետ՝ բանտում:
Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ