Ինչպես արդեն հաղորդել ենք, Նախագահ Սերժ Սարգսյանն հարցազրույց է տվել արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին: Հարցազրույցը վարել է «Ալ-Մայադին»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադդոն:
«Հիմա թուրքերն ի՞նչ են ասում: Ասում են՝ թուրք ժողովուրդն այն ժողովուրդը չէ, որ ի վիճակի լինի ցեղասպանություն իրագործել: Բայց մենք չենք ասում, որ դա թուրք ժողովուրդն է իրագործել: Մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք այն ժամանակվա իշխանություններին, ովքեր ամբողջ պետական ապարատը լծեցին հայերին բնաջնջելու գործին: Եվ հիմա էլ մենք թուրք ժողովրդին չենք մեղադրում: Մենք մեղադրում ենք նրանց այսօր, ովքեր ժխտում են: Մենք ժխտողականությունն ենք դատապարտում: Եվ որեւէ մեկը ինձնից մի թթու խոսք չի լսել երբեք թուրք ժողովրդի մասին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում