Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայում սկսվել են մարտական պատրաստության ստուգումներ, որոնց ընթացքում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շտաբի հանձնաժողովը ուսումնասիրում է Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախմբի, Գյումրիի ռազմական կայազորի ստորաբաժանումների պատրաստությունը, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարանների ուսումնանյութական բազան: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայությունը:
Ստուգումները ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրամանատարությանը թույլ են տալու գնահատել ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստության աստիճանը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ստուգումների ընթացքում հատուկ ուշադրության է դարձվել ՀՕՊ հերթապահ ուժերի և միջոցների մարտական պատրաստության բերելուն:
Մշակվել է տագնապով վերկացը և ստորաբաժանման դուրս գալը նախանշված շրջանները՝ զորավարժարաններում կործանիչ և բանակային ավիացիայի քողարկված ուսումնամարտական առաջադրանքների կատարումով:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «razm.info»-ի կայքում