«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի հետ համատեղ իրականացվում է «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը, որը նվիրված է Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին:
Ինչպես «Անի» հյուրանոցում հուլիսի 11-ին կայացած շնորհանդեսի ժամանակ նշեց Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատու Նարեկ Թովմասյանը, ծրագրի շրջանակում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանած լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, փառատոնը բրիտանական խորհրդի հետ համագործակցում է արդեն 13 տարի: «Համագործակցությունը միշտ ստեղծում է արվեստ, իսկ մեր բարեկամները հրաշալի ֆիլմեր են ստեղծել; Շեքսպիրյան ծրագիր չունենալը մեծ մեղք կլիներ: Այնպես որ վայելեք «Շեքսպիրն ապրում է կինոյում» ծրագիրը, որը փառատոնի իմ սիրած ծրագրերից է»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ