Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Հարությունյանի բողոքը տեղ է հասել Հռոմի պապին

Հուլիս 11,2016 21:12

Ինչպես հայտնի է, Հռոմի պապի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում պատարագ մատուցելու օրը ոստիկանները Գյումրու Շահումյան փողոցում, տեսնելով հրապարակ մտնելու հերթ կանգնած Շահեն Հարությունյանին, նրան բերման էին ենթարկել: Ըստ Շահեն Հարությունյանի, պատճառը եղել է այն, որ ինքը իբրև թե չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին. այն է՝ երթևեկելի գոտուց դուրս չի եկել: Նշենք, որ այդ օրը փակ էին Գյումրու հրապարակին հարակից 16 փողոցներ ու երթևեկությունը դադարեցված էր:

ԻնչևԷ, Հռոմի պապի այցից հետ Շահեն Հարությունյանին բաց են թողել: Շահեն Հարությունյանի պատմելով, ինքը վերնաշապիկի տակ պահել էր մի պաստառ, որտեղ գրված էր «Ազատություն Շանթ Հարությունյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին»: Այսինքն` նրա ասելիքը Հռոմի պապին հենց սա էր:

Aravot.am-ը Շահեն Հարությունյանից հարցրեց՝ ի՞նչ տեղեկություններ ունի, Հռոմի պապին հասե՞լ է իր բողոքն առ այն, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: «Ասում են, որ տեղ հասել է Հռոմի պապին, թեև իմ պայքարի երեք տարիների ընթացքում այնպես է դարձել իմ մոտ, որ մինչև աչքովս չտեսնեմ, չեմ հավատա, բայց հետևյալն են հիմնավորում, որ պաշտոնատար անձը, այն էլ Հռոմի պապի մակարդակով մինչև իր գալը որևէ երկիր, ուսումնասիրում է տվյալ երկրի քաղաքական, սոցիալական ու բոլոր իրավիճակները: Բացի դրանից էլ՝ եթե իր հետ կապված որևէ իրադարձություն է տեղի ունենում այդ երկրում, իրեն զեկուցում են: Իսկ իմ նկարը ցույց տվեցին հեռուստատեսությամբ ու ոստիկանության տարածած հաղորդագրությունը, որ կասկածելի բան ենք նկատել նրա մոտ, ձերբակալել ենք՝ հաշվի առնելով նախկինում նրա խուլիգանական վարքագիծը, ոստիկանի նկատմամբ անհանդուրժող իրավիճակը: Իմ պարագայում հանրային հեռուստաընկերությամբ ու մյուս հեռուստաընկերություններով ցույց են տվել, ո՞նց կարող է այս տեղեկությունը Հռոմի պապին հասած չլինի, այսպես են հիմնավորում, այս իրադարձությունը հենց Հռոմի պապի հետ է կապված:

Ասեմ, որ այս անգամ մենակ էի եկել Գյումրի, առավոտ ելա, ուսումնասիրեցի տարածքը շատ շուտ ու փաստորեն ես գնացել էի հենց այն փողոցը, որտեղից որ եկավ Հռոմի պապը, ինձանից 9-10 մետր հեռավորության վրա անցավ, ես չկարողացա ոչ մի բան անել, իր մեքենան շատ դանդաղ մի 10 մետրի վրա անցավ: Ես մեքենայի մեջ էի, եթե այդ մեքենան հետևի դուռ ունենար, ես կարող էի բացել, միգուցե և ջարդեի, դուրս գայի, իմ խոսքը տեղ հասցնեի, բայց մեքենան երկու դռնանի էր, դիմացից մարդիկ…»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Նա ասաց, որ այս դեպքից հետո ոստիկանությունում իրեն շատ «բարեկամաբար» նշել են, որ ինքն այլևս չի կարող մասնակցել որևէ պաշտոնական, հանրային միջոցառման, անգամ հրավիրատոմս ունենալու կամ տոմս գնելու դեպքում: «Ես սև ցուցակ եմ ընկել, թեև ոստիկանները իրենց բերանով էին նշում, որ այս գործը աբսուրդ է, ինքը մեղավոր չէ: Ինձ նախազգուշացումը տվեցին ու ասին՝ ի՞նչն ես առարկում, ես գրեցի «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». Մովսես Գորգիսյան ու տակն ավելացրեցի «Կեցցե այն Հայաստանը, որը մենք ենք բերելու»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». Մովսես Գորգիսյան «Կեցցե այն Հայաստանը, որը մենք ենք բերելու»:

    ՀԱՅԻ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՏԵՍԱԿԸ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031