Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է փոխզիջում, հակառակ դեպքում այս իրավիճակը շարունակվելու է». Լևոն Մարտիրոսյան

Հուլիս 11,2016 20:00

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջմանն այլընտրանք չի տեսնում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մարտիրոսյանն այս առիթով հստակեցրեց. «Փոխզիջում ասելով` մենք հասկանում ենք փոխզիջում, ինչպիսի փոխզիջում կլինի արդյունքում, դա բանակցությունների ավարտին կերևա: Բայց որ ինչ-որ մի բան պիտի մենք զիջենք ու ինչ-որ մի բան պիտի զիջի հակառակորդը, երկու կարծիք լինել չի կարող, հակառակ դեպքում այս իրավիճակը շարունակվելու է»:

ՀՀԿ-ական պատգամավորը, հղում կատարելով ՀՀ երեք նախագահներին, նշեց, որ նրանք բոլորն էլ խոսել են փոխզիջումների մասին: Սակայն ըստ ՀՀԿ-ականի` փոխզիջումը լինելու է բանակցային գործընթացների ամենավերջին պլանում. «Փոխզիջումն ամենավերջին պլանում է լինելու, այն տեղի է ունենալու միայն բանակցությունների ավարտից, խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո: Իսկ, թե որքան է մոտ այդ համաձայնագրի ստորագրումը, ես չէ, որ պիտի ասեմ»:

Դիտարկմանը` արդյոք ճիշտ չէ՞ր լինի կորցրած տարածքները ազատագրել, հետո այդ դիրքերից շարունակել բանակցությունները, պարոն Մարտիրոսյանն արձագանքեց. «Կարելի է ֆանտազիայի գիրկն ընկնել ու ասել, որ կարելի է մինչև Բաքու հասնել, նոր բանակցություններ վարել: Համենայն դեպս, բանակցություններին այլընտրանք չկա, որքան էլ դա դժվար է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Գէորգ says:

    Ըստ երեւոյթին ճաշը եփուած է, կը մնայ մատուցելու ձեւին մասին մտածել…

  2. Lilit says:

    Ոչ մի ճաշ էլ եփված չէ: Այդքան էլ հեշտ թող չթվա մարդկանց մոլորեցնելը: Մեկ-երկու հոգի չեն կարող որոշել տարածքների հարցը:
    Իսկ ինչ վերաբերում է հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբոր հայտարարությանը, ապա նրան պետք է հուշել, որ իրավիճակը կշարունակվի եւ կահագնանա միայն փոխզիջման դեպքում:

  3. Garegin says:

    Ես չեմ կարող ասել, թե քանի տարեկան է հարգարժան պատգամավորը և որտեղ և ինչով է զբաղվել մինչև հրադադարի պայմանագրի կնքելը. սակայն հստակ է մեկ պարզ իրողություն, որ նա միակողմանի, իր բոսի հետ միասին, զիջման է գնում: Ինչու զիջման, որովհետև առայժմ ազերիները որևէ թիզ հող զիջել չեն ուզում:

  4. Տիգրան says:

    Ցռան Վերգոների երկիր Հայաստանը: Ո՞վ ա տեսել, որ հաղթողը (ասեցի ու զարմացա) զիջումներից խոսի՝ թեկուզ փոխզիջում: Սրա էրէսից ի՞նչ գրեմ նաեւ իրա ախպոր հասցեին, որ մեդերատորները չհանեն:

  5. Արտո says:

    Ես համաձայն եմ: Արի քո նման բոլոր մտածողներին զիջենք ազիկներին: Ու էս իրավիճակը հաստատ էլ չի շարունակվի:

  6. zaven says:

    Գնա և ինքնազիջվիր։ Գիտե՞ս, թե քո նման զիջող քանի “տղա” է այդ ճանապարհին ինքնազիջվել ու․․․

  7. zaven says:

    Մոռացա նշել, մեկ մեկ էլ մեծն ՉԱՐԵՆՑԻ “Խմբապետ Շավարշը” կարդա ու օգտակար եզրակացություններ արա։ Իհարկե, եթե Մայրենի լեզուդ ՀԱՅԵՐԵՆՆ է

  8. Դավիթ Բեկ says:

    Հայը տվեց իր վերջին կռիվը թուրքալեզու ժողովուրդների հետ և իր սուրը փառքով դրել է պատյան:Ժամանակն է որ Հայը վերջնականապես լուծում տա հայ-թուրանական դարավոր հակամարտությանը:Ժամանակը հրամայաբար պահանջում է որ մենք մեր հաշտության ծրագրով ներկայանանք:
    Տեսակետ
    Բացառվում է խաղաղություն Ադրբեջանի հետ,քանի դեռ չենք ճանաչել Թուրքիայի տարացքային ամբողջականությունը:Չկա խաղաղություն առանց Թուրքիայի ցանկության:
    Մեզ կույր ֆանատ հայրենասերներին ասեմ ու հայաստանաբնակին հարկավոր չեն Վանը Սասունը Մուշը Հորադիզը Ֆիզուլին Ջեբրաիլը,մեզ Հայերիս հարկավոր է միավորված Արցախի Քարվաճառի ու Լաչինի հետ ու բաց ճանապարներ

  9. zaven says:

    Անունդ գոնե փոխեիր, այ տնաշեն։ ԴԱՎԻ ԲԵԿը հիմա այն աշխարհում հազար անգամ շուռ եկավ։ Ի գիտություն ասեմ, որ Հայրենիքը կամ սիրում են, կամ՝ ոչ։ Ու այստեղ “կույր” կամ “ֆանատ” տերմինները տեղին չեն։ Խոսքը չի վերաբերում որևէ ֆուտբոլային թիմին․․․

    • Դավիթ Բեկ says:

      Լսիր այ Զավե.,,սայս..դու այն մարդկանցից ես,ովքեր սիրում են Հայաստանը բայց ոչ Արևելահայաստանը,քո համար Հայաստանը ..Արազի ափից այն կողմն է,, :
      Ինչը այդպես ծանր տարար,Ադրբեջանին զիջվող 7-ը շրջաններից 5-ը, թե Սասունն ու Մուշը:
      Ասեմ իմանաս այ Զավե,ն, սայս ,,,
      Դավիթ-Բեկը սպանվեց այն պատճառով,որ կողմ էր հայ-թուրքական դաշինքին,ոչ թե հայ ռուսական:Իսկ նա սպանվեց քեզ նման ,,ազգասեր,, հայերի ձեռքով, ինչպես Մխիթարը:

  10. zaven says:

    Հետաքրքիր ազգ ենք։ Վերջերս մի վայ “հայ”՝ բաքվում էր թուրքերեն երգել, նրա նմանակն էլ Երևանում է երգում։ Ինչ հզոր ա չէ՞ ․․․ ռուսական շոու բիզ-ը

  11. Zaven says:

    Թեթև ու անիմաստ բաները հնարավոր չէ ծանր տանել

  12. Zaven says:

    Ողբամ զքեզ, որ Հայաստանը բաժանել ես մասերի։ Տխուր է, շեն անուն ավեր քաղաքի վրա

  13. Hakob Margaryan says:

    Ընդհանրապես, ապրիլյան էսկալացիայից հետո, Արցախի խնդրի շուրջ ընթացող որևէ պրոցես չի կարելի դրական գնահատել: Այն ինչ կատարվում է այսօր, ուղղակի աղետալի է Հայաստանի և հայերի համար, որը մեր “խորհրդարանականները” փորձում են ներկայացնել որպես, անհրաժեշտ աղետ, որն «փոխզիջումներ» են անվանվում:
    ՆԱՏՕ-ն սահուն աննկատ կերպով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա մի հանգամանք է, որից ՆԱՏՕ-ն որպես ռազմական դաշինք պարտավոր էր զերծ մնալ:-Ես չգիտեմ, թե այս համաձայնագրով ինչպե՞ս է այդ նոր ՀՕՊ-ի հրամանատար Շամանովը, որը Ադրբեջանի հանրապետության ոչ պաշտոնական հերոս է և կռվել է հայերի դեմ նրանց կողմից՝ արտոնելու ՀՕՊ-ի հայկական սեգմենտի կիրառումը Արցախի երկնքում: Հիմա անհրաժեշտ է հասկանալ, որ ապրիլին Ադրբեջանը չկիրառեց ավիացիա, որովհետև հայկական ՀՕՊ-ն անկախ էր և հաստատ խփելու էր իր կործանիչները: Մինչ այսօր ավիացիան է բոլոր կոնֆլիկտներում որոշում դրա հանգուցալուծումը: Հիմա ապրիլյան նույն սցենարն, ամենայն հավանականությամբ, չի կարող կրկնվել: Արդեն ադրբեջանական ավիացիան հաստատ գործելու է, ընդ որում՝ ամենայն հավանականությամբ՝ անարգել: Կապրենք՝ կտեսնենք, բայց հեռանկարն այս առումով անչափ մտահոգիչ է:
    Պետք է նկատի ունենալ, որ ընդհանրապես, ռուս-թուրքական յուրաքանչյուր նորմալ հարաբերությունների ձևաչափն անչափ վտանգավոր է Հայաստանի համար: Կար բացահայտ թշնամության բարենպաստ պատուհան, որը Հայաստանն ինչպես միշտ չօգտագործեց: Ընդհանրապես, կրավորական, քնկոտ, ամորֆ և անդեմ քաղաքականությունն այսօրվա պաշտոնական Երևանի դեմքն ու ինքնագիրն է դարձել: Դա փաստ է, որի հետ ժողովուրդը հաշտված և խաղաղ ապրում է արդեն երկու և կես տասնամյակից ավելի:Թվում է, ապրիլը պետք է բան փոխեր երկրի քաղաքական ուղեծրում և Արցախի հարցում դասեր տար, բայց տպավորություն է, որ պատերազմ ընդհանրապես չի էլ եղել և որ Հայաստանն Ադրբեջանի հանդեպ առավել քան երբևէ հանդուրժող և «փոխզիջումային» է դարձել: Իրականում անարգվել է զոհված զինվորների արյունը և ակնհայտ դարձել, որ նրանք, փրկելով իրենց երկիրը և թիկունքում՝ ողջ Հայաստանը, նույն այդ Հայաստանին դրդել են դեպի պարտվողականություն: Սա մի իրավիճակ է, որ անպատկերացնելի է որևէ այլ երկրում, որ հակառակ է որևէ տրամաբանության և, որ շատ վատ է խոսում հայկական ներկայիս հասարակության մասին: Ժողովուրդը տեր չէ իր հեղած արյանը և, իր կարծիքով, փրկելու համար հավելյալ զոհերից պատրաստ է հանձնել թշնամուն իր պատմական տարածքները, իր հայրենիքի մի մասը՝ Աղդամով հանդերձ, առանց հասկանալու, որ դա անքննելի երաշխիք է առավել սարսափելի և մեծ զոհերի, նաև՝ ցեղասպանություն և իհարկե, ողջ երկրի վերջնական կորստյան: Նայեք մերձավորարևելյան մյուս երկրներին. ընթանում է եզիդիների և քրիստոնյաների ցեղասպանություն, վերաձևվում են պետություններ, ոչնչացվում են մեգապոլիսներ և երբեմնի ծաղկուն քաղաքներ, փոխվում է աշխարհակարգ: Իսկ Հայաստանում կարծում են թե թշնամին քաղաքակիրթ է, բանակցություններին ու հնարավոր պայմանավորվածություննրին հավատարիմ, և որ հայրենիք հանձնելով, կարելի է ոչ թե երաշխավորված առավել աղետաբեր պատերազմ, այլ՝ երաշխավորված խաղաղություն ստանալ: Առավել անմիտ, ինքնասպան և ապիկար մոտեցում ես պատմության մեջ չեմ հիշում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031