Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում`«Վարդանանց» բժշկական կենտրոնում

Հուլիս 11,2016 19:44

Հուլիսի 11-ին աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների «Հայաստան.  ստեղծենք միասին»  երիտասարդական  հավաքի շրջանակներում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ «Վարդանանց»  բժշկական կենտրոնում կայացավ  «Լույս» հիմնադրամի հովանու ներքո ձևավորված  «Բժշկություն և առողջապահություն»  հեռաբժշկության խմբի   հանդիպումը  տարբեր երկրներից ժամանած երիտասարդ մասնագետների,  ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Երևանի Մխիթար Հերացու անվան համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կենտրոնի բժիշկ, բժշկական  գիտությունների թեկնածու,  պլաստիկ վիրաբույժ  Գևորգ Յաղջյանը:  Ծանոթանալով մասնակիցների հետ՝  պարոն Յաղջյանը  ներկայացրեց  հուլիսի 11-ից 14-ն  ընկած ժամանակահատվածում  ծրագրված անելիքների,  բժշկական լաբորատորիայից Գարգարում և Ստեփանակերտում գտնվող բուժկետերի հետ կապի հաստատման մասին:  Քննարկվեցին տվյալների հավաքագրման,  տեղեկատվության փոխանակման,  խնամքի, սննդի և ֆիզիկական առողջության ոլորտներում իրականացվող բարեփոխումների խնդիրները,  ինչպես նաև  իրազեկման մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցեր:

«Ես  լինելու եմ  հեռաբժշկության  և «Գարգար»  բժշկական  ծրագրերի համաղեկավարը. մենք կփորձենք ձեզ հետ միասին մի ծրագիր ստեղծել, որի  արդյունքները հնարավորինս կօգտագործենք մեր հետագա աշխատանքներում»,- ասաց միկրովիրաբույժ Գևորգ Յաղջյանը:

Երիտասարդների հետ զրուցեց նաև «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Նա նշեց, որ հիմնադրամն աջակցում է այն ուսանողներին, ովքեր սովորում են աշխարհի 10 լավագույն համալսարաններում և ամեն ամառ պետք է գան Հայաստան՝  իրենց ստացած գիտելիքները ներդնելու բժշկության ոլորտում: Այնուհետև որոշեցին ստեղծել Գարգար մեկնող  մասնակիցների խումբ, որում ընդգրկված  ուսանողները Գարգարում կուսումնասիրեն տեղի հիվանդների  խնդիրները,  կգրանցեն,  կփորձեն ախտորոշել, այնուհետև այդ ախտորոշումը  կհամեմատեն «Վարդանանց» բժշկական կենտրոնի ախտորոշման հետ: Ընտրվեց նաև Երևանում մնացողների խումբը: Հանդիպման ընթացքում  համաղեկավարները պատասխանեցին  նաև մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Հեռաբժշկության խումբն իր աշխատանքները դարձյալ  կշարունակի «Վարդանանց» բժշկական կենտրոնում՝  բժշկական խմբերի հետ քննարկելու բժշկության շրջանակի ընդլայնմանը, Գարգարում և Ստեփանակերտում գործող մեկնարկային ծրագրերի քննարկմանը, բժշկական աջակցության  համար անհրաժեշտ նյութերին, համակարգչային ծրագրերին ու համացանցային կայքերին վերաբերող հարցեր:

 ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031