Հուլիսի 10-ին Բաքվի զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան մարտերում վիրավորված, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, տանկի հրամանատար Թաղիև Ռահիմ Գարա օղլուն (Tağıyev Rahim Qara oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:
Զինծառայողը թաղվել է Մինգեչաուր քաղաքում: Նա վիրավորվել էր ապրիլի 2-ին Թարթառի շրջանում:
Մահացած զինծառայողը ծնվել է Շաքի քաղաքում, որտեղից էլ 1998-ին կանչվել է զինվորական ծառայության:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «razm.info»-ի կայքում