Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղից են գազի կորուստները. գողանո՞ւմ են, թե՞ անսարքություն է. «Ա1+»

Հուլիս 11,2016 18:15

Էկոնոմիկայի, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություններն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համեմատական տեղեկանք են ուղարկել ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին՝ պատասխանելով ներկայացված 19 առաջարկ-դիտողությանը:

Այդ առաջարկ-դիտողությունները իմի են բերվել ավելին, քան մեկամյա գործունեության արդյունքում: Միայն «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն է խուսափել պատասխանից՝ պատճառաբանելով, որ չի մասնակցել հանձնաժողովի քննարկումներին եւ չի կարող կարծիք հայտնել ներկայացված առաջարկություններին:

«Ա1+»-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը նշեց, որ այդ պատասխաններն իրեն չեն գոհացրել. «ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները կազմում են ավելին, քան 1000 էջ, ինչպես նաեւ՝ Մոնիթորինգի հանձնաժողով ունեինք: Մեր հարցերը շատ-շատ էին, ուղղակի այս տեղեկանքի մեջ զետեղված են առանցքային հարցերը»:

Պարոն Մելքումյանը առանձնացրեց իր համար խիստ մտահոգիչ հարցերը. «Առաջին հերթին կուզեի խոսել բնական կորուստների խնդիրը, եւ նշված չափաբաժինները վստահություն չեն ներշնչում: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գազի սակագինը սահմանվում է հատուկ մեթոդաբանությամբ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031