Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը պետական պատվեր է». նոր մանրամասներ` Լևոն Հայրապետյանի գտնվելու վայրի մասին

Հուլիս 11,2016 17:43

Լևոն Հայրապետյանն այժմ գտնվում է «Մատրոսկայա տիշինա» մեկուսարանի հիվանդանոցային բաժնում: «Հայելի» ակումբում «Ի աջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան, Լևոն Հայրապետյանի մտերիմ Հայկազ Մակարյանը տեղեկացրեց, որ սա Լևոն Հայրապետյանի գտնվելու վայրի մասին վերջին տեղեկությունն է:

Նա շեշտեց, որ շարունակելու են ի աջակցություն Լևոն Հայրապետյանի ցույցերը, ինքն անգամ պատրաստ է նստացույց անել ՌԴ դեսպանատան առաջ այնքան ժամանակ, մինչև Լևոն Հայրապետյանը չլինի «Զվարթնոց» օդանավակայանում, և լրագրողները հարցեր չկարողանան նրան տալ որպես յուրայինի:

Իրավապաշտպանը, հղում կատարելով հայտնի փաստաբան Հենրիխ Ռեզնիկին, վստահեցրեց, որ նա իր հստակ դիրքորոշումն է հայտնել` ասելով, որ այս գործն ամբողջությամբ սարքովի է:

Իրավապաշտպանը մտահոգություն հայտնեց. «Լևոն Հայրապետյանն ունի վեցից ավելի հիվանդություն, իսկ բանտային պայմանները նման մարդկանց համար հավասար են մահվան: Նա Բուտիրկայի բանտում անգամ եղել է մի բանտախցում, ուր հերթով են քնում: Այս իրավիճակը անհետևանք թողնելը տեղի իշխանությունների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անգործության արդյունք է»:

Իրավապաշտպանը զարմացած է, թե ինչպես կարելի է նման իրավիճակում գցել համաշխարհային ներդրման համար անձամբ Լավրովի կողմից մեդալի արժանացած մարդուն. «Այսքանից հետո ոչ դատարանը, ոչ ԱԳՆ-ն, ոչ մի պատճառաբանություն չեն տալիս քրեական գործի հետ կապված: Մինչև այդ կային մի քանի հոդվածներ, դրանք մեջտեղից դուրս եկան, մնաց խարդախությունը: Իբր թե Լևոն Հայրապետյանը ահաբեկչության համար ցմահ դատապարտյալ ոմն Իգոր Իզվեստևի մորից` որդուն ազատ արձակելու համար 700 հազար ԱՄՆ դոլար է վերցրել»:

Պարոն Մակարյանի կարծիքով` Լևոն Հայրապետյանին պատահական չեն ձերբակալել. եղել է պետական պատվեր. «Սերժ Սարգսյանը Լևոն Հայրապետյանի մասին հայտարարություն է արել իր ալիբին ապահովելու համար: Բայց այդ օրից երկու տարի է անցել, սակայն ոչ մի հայտարարություն, իսկ ինչո՞ւ մինչև օրս որևէ այլ հայտարարություն չի արել: Հիմա, երբ նեղն են ընկել, հիշում են Լևոն Հայրապետյանին, չհաստատված տեղեկությունների համաձայն` Լևոն Հայրապետյանի հետ կատարվածը պետական պատվեր է: Բայց այժմ ուզում են, որ ազատ արձակեն Լևոն Հայրապետյանին, քանի որ նեղն են ընկել»:

Պարոն Մակարյանը, հիշեցնելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը` վարչապետին խորհուրդ է տալիս «ծանրութեթև անել խոսքերը»:

Հայկազ Մակարյանը Լևոն Հայրապետյանի մասին որոշ նորություններ հայտնեց. «Լևոն Հայրապետյանը Գարեգին Նժդեհի քրոջ թոռնիկն է: Այդ Հանրապետականները, որ նման բարձրագոչ հայտարարություններ են անում Նժդեհի մասին, բա Նժդեհի շառավիղը շարունակող է, միլիոնավոր դոլարներ է ներդրել այս մարդը, բա հիմա ո՞ւր են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Այս նյութը հասկանալու համար պիտի նրա նախորդ բոլոր հրապարակումները կարդաս, որն անհնար է: Ոչինչ չհասկացվեց Ս. Սարգսյանի ալիբիի ու Հ. Աբրահամյանի հայտարարության մասին: Մի քիչ հասկանալի գրեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031