Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենրիխ Մխիթարյանի գործակալին դիմելու մասին կատակել եմ». Լևոն Մարտիրոսյանը պարզաբանում է

Հուլիս 11,2016 17:32

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը պարզաբանում է, թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր հայտարարությունը, թե «Հենրիխ Մխիթարյանի գործակալին դիմենք, որ մի կետ ավելացնի ֆուտբոլիստի երկրի ժողովրդավարացման համար՝ մի քանի միլիոն հատկացնեն», կատակ է եղել:

«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին պարոն Մարտիրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին` ի վերջո դիմե՞լ են, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես ասել եմ դիմենք Հենրիխ Մխիթարյանի գործակալին, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին, իսկ դրանք տարբեր բաներ են: Ֆուտբոլից գոնե մի քիչ հասկացող մարդիկ պատկերացնում են, որ այդ գումարը ոչ Հենրիխին է գնում, ոչ էլ Հայաստանին, մի ակումբը մյուսին է փոխանցում. ցանկացած դեպքում մենք այդ գումարների հետ կապ ունենալ չենք կարող: Ես այն ժամանակ էլ այդ հայտարարությունն անելուց առաջ ասացի, որ կատակ եմ անում: Ուղղակի ուզում էի ասած լինել, որ խոսքն այնքան ոչ էական գումարի մասին է, որ վստահ եմ` այդ գումարը հնարավոր կլինի գտնել:

Եթե չեմ սխալվում, արդեն առյուծի բաժինը միջազգային դոնոր կազմակերպություններն են հատկացրել, ինչպես նաև մեր պետական բյուջեից: Պիտի հայթայթվեն այդ գումարները, որպեսզի մեր ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031