Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետազոտություն. «Հայաստանում բնակչության բնական աճը զրոյացել է» (Տեսանյութ)

Հուլիս 11,2016 17:29

Հայաստանում ժողովրդագրական իրավիճակը տագնապալի է:

Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն» հետազոտության, մեր երկրում 1990 ականներից սկսած կենդանի ծնունդների թվի գրեթե կրկնակի կրճատում է տեղի ունեցել: Ավանդաբար ամենապտղաբեր տարիքային խմբում ՝ 20-24 տարեկանների մեջ (1000 կնոջը բաժին ընկնող 223.9-ից մինչեւ 122.3):

Մեր երկրում ժողովրդագրության մյուս մտահոգիչ ցուցանիշը բնակչության ծերացումն է:

Այսօր «Հոդված 3» ակումբում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներկայացնելով հետազոտության ցուցանիշները, ասաց, որ Հայաստանում 65-ից բարձր բնակչությունը կազմում է 10.7%, ինչը գերազանցում է ծերացող բնակչությամբ երկիր համարվելու 7%-անոց շեմը: Հայաստանում 65-ից բարձր բնակչության կազմում կանանց թիվը 50%-ով գերազանցում է տղամարդկանց թվին:

Ըստ Հայրապետյանի, կանխատեսվում է, որ մինչեւ 2050 թվականն այդ ցուցանիշը կհասնի 22%-ի, ինչը մեծ բեռ կդնի երկրի առողջապահական, սոցիալական ապահովության եւ այլ համակարգերի վրա:

Հետազոտության համաձայն, Հայաստանը տարեցների կախյալության գործակցով (65+ բնակչության հարաբերակցությունը 15-64 տարեկան բնակչությանը) ԱՊՀ երկրների շարքում 3-րդն է, 15.3%՝ Վրաստանից եւ Բելառուսից հետո:

Մեր երկրում նաեւ բնակչության բնական աճն է զրոյացել, անցյալ տարի 0.3-էր, իսկ այս տարին, ինչպես Հայրապետյանն ասաց, արդեն սկսվելու են բացասական միտումները, այնպես ինչպես Վրաստանում է՝ -1.2%:

Բնակչության բնական աճի բացասական ցուցանիշների պատճառներն են՝ ծնելիության անկումը, միգրացիոն հոսքերը, իսկ հետագայում նաեւ ավելի մեծ դեր կա՝ ազգաբնակչության ծերացումը, այսինքն` մենք ունենալու ենք մեծ թվով մեծահասակ մարդիկ, հետեւաբար նաեւ մահերի ցուցանիշն է ավելանալու:

Տարածաշրջանում Ադրբեջանն ապահովում է բնական աճի ցուցանիշը:

Aravot.am-ի այն հարցին, նման ցուցանիշներ ունենալով, արդյոք կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ներդրումը կմեղմի իրավիճակը, Գարիկ Հայրապետյանն ասաց.«Կենսաթոշակային բարեփոխումներին մենք այլընտրանք չունենք, մենք դա պետք է անենք: Ինչպե՞ս, կարելի է քննարկել: Որքան շուտ անենք, այնքան ավելի քիչ բեռ կթողնենք մեր երեխաների ուսերին: 20-25 տարի հետո մեր երեխաներն ի վիճակի չեն լինելու վճարելու թոշակները»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նշենք, որ այսօր աշխարհի բնակչության համաշխարհային օրն է, եւ ինչպես Հայրապետյանն ասաց, այս տարվա թեման է՝ ներդրում կատարել դեռահաս աղջիկների համար:
«Կան երկրներ, որտեղ դեռահաս, երիտասարդ աղջիկները չեն կարողանում մտնել հասարակություն, 6-9 տարեկանից ամուսնացնում են: Այս առումով Հայաստանն ավելի բարվոք վիճակում է, չնայած ունենք շատ այլ խնդիրներ, օրինակ՝ ունենք բռնություն, թվերը չափից շատ են»,- ասաց Գարիկ Հայրապետյանը:

Հետազոտության համաձայն, զբաղվածության մեջ առավել խոցելի են երիտասարդները՝ 15-24 տարեկանները, դրանց մեջ կանայք շատ ավելի մեծ տոկոս են կազմում:
Հայրապետյանն ասաց, որ անցյալ տասնամյակում աճել է զբաղվածների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը. «Հետեւությունն այն է, որ կարեւոր է կրթության համար ներդրում անելը»:

Շագանակագեղձի քաղցկեղը երկրում մահացության պատճառների ցանկում 10-րդն է՝ 100 հազար բնակչի հաշվով հասնելով 18,81 գործակցի: Հայրապետյանն ասաց, որ սա լուրջ խնդիր է եւ հավելյալ հետազոտությունների կարիք կա:

Հայաստանում կեսարյան հատումների ցուցանիշը եւս բարձր է. սկսած 1996 թ-ից գերազանցում է առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկվող 5 % շեմը: 2014 թվականին կեսարյան հատումների ցուցանիշը 25,8% է եղել: Սա նշանակում է յուրաքանչյուր 4-րդ ծնունդ արվում է կեսարյան հատումով:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031