Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Էդուարդ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Էդուարդ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում իր և ոստիկանության ծառայողների միջև կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ոստիկանության ծառայողներն իրեն ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկելու ճանապարհին, ինչպես նաև ոստիկանության հիշյալ բաժնում բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Էդուարդ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն