Թուրքական «Միլիեթ» թերթի հրապարակումների համաձայն` վերջին շրջանում Թուրքիայում և եվրոպական պետություններում ահաբեկչական գործողություններ իրականացնող ահաբեկիչները Թուրքիա և Եվրամիություն են մեկնում Ադրբեջանից, Վրաստանից և Կիպրոսից։
Որպես թուրքական պարբերականի հաղորդած այս տեղեկության աղբյուր, նշվում են Թուրքիայի և այլ պետությունների հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքների արդյունքները։
Թուրքական աղբյուրի հաղորդածի համաձայն՝ Հյուսիսային Կովկասի և Ադրբեջանի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ-ահաբեկիչները առաջիկայում հնարավոր է գործողություններ նախաձեռնեն Ադրբեջանում՝ թիրախավորելով այդ պետության իրավապահ համակարգի անդամներին և նրանց ընտանիքներին։