2016թ. հուլիսի 10-ին լրացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնավարման 22-ամյակը։ Այս կապակցությամբ ռուսական Lenta.ru կայքը հրապարակել է Լուկաշենկոյի առավել հայտնի արտահայտությունները։
Մի առիթով Լուկաշենկոն ասել է. «Ես այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ է նշանակում բռնապետ, բայց մյուս կողմից, ես նախանձում եմ ինքս ինձ։ Ես Եվրոպայի վերջին և միակ բռնապետն եմ։ Ոչ մի տեղ այդպիսի բան չկա։ Դուք գալիս եք և տեսնում կենդանի բռնապետի»։
Մեկ այլ առիթով Լուկաշենկոն հետևյալ միտքն է արտահայտել. «Ես մտածեցի՝ ավելի լավ է բռնապետ լինել, քան նույնասեռական, բայց Աստված նրանց հետ»։
Արտահայտվելով կանանց մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ տղամարդիկ են մեղավոր, որ մեր օրերում կանայք փոխարինել են նրանց։
Կարդացեք նաև
Եվս մեկ միտք, որ իր նախագահության օրոք արտահայտել է Ալեքսանդր Լուկաշենկոն. «Օղի, հաց, ծխախոտ. առանց սրանց մարդիկ չեն կարող ապրել»։