Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անվճար հոգեբանական ծառայություններ` ապրիլյան պատերազմի մասնակիցներին. (Տեսանյութ)

Հուլիս 11,2016 16:06

Ապրիլի 5-ին Հայկական հոգեբուժական ասոցիացիան հայտարարել էր, որ իր գործընկեր կառույցներն ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից-զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին անվճար հոգեբանական եւ հոգեբուժական ծառայություններ կմատուցեն: Այս ընթացքում համապատասխան օգնություն է ցուցաբերվել Արցախում 121, իսկ ՀՀ-ում` 94 անձի: Այս մասին այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը:

Նա նշեց, որ մասնագետներն աշխատել են բուժհաստատություններում գտնվող զինծառայողների, զոհված զինծառայողների ընտանիքների հետ: «Այժմ, երբ զորացրվում են մարտական գործողություների մասնակցած զինծառայողները, պատրաստ ենք բոլորին ապահովել անվճար հոգեբանական օգնությամբ` համագործակցող կազմակերպությունների միջոցով»,-հայտնեց նա:

Սողոյանի բնորոշմամբ` ասոցիացիայի նախաձեռնությունը բարեգործություն որակելը ճիշտ չէ, պարզապես մասնագետները փորձում են օգտակար լինել զինծառայողներին եւ նրանց հարազատներին: Արմեն Սողոյանը տեղեկացրեց, որ ասոցիացիայի գործընկեր-կազմակերպությունները զորացրվածների համար հոգեբանական ծառայություններ կմատուցեն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում:

Ծառայությունների մասին մանրամասն կարելի է տեղեկանալ Արցախում գործող «Էմպաթիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի «ֆեյսբուքյան» էջից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031