«Եթե մեր հանրությունը կտրուկ ու հետեւողական հակազդեցություն չկազմակերպի տարածքներ հանձնելու նենգ ու կործանարար ծրագրին, ապա չի լինի որեւէ մեկը, ով դա մեր փոխարեն կանի: Հայտնվել ենք շատ ծանր իրավիճակում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը` պատասխանելով հարցին` ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ Վարշավայում հնարավոր է Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Խոսվում է նաեւ Փարիզում կայանալիք հանդիպման մասին: Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից, պայմանավորվածություններից եւ դրանց ըստ էության չկիրառումից հետո ի՞նչ շրջափուլ է սպասվում ԼՂՀ բանակցային գործընթացին:
«Այդուհանդերձ, եթե կարողանանք համախմբել մեր ուժերը՝ կկարողանանք նոր բանակցային օրակարգ ձեւավորել, այնպիսի օրակարգ, որը ոչ միայն կողմերին արժանապատիվ խաղաղություն ապահովելու հնարավորություն կընձեռի, այլ մինչ այդ նաեւ էապես կնվազեցնի սահմանային զինված բախումների քանակը եւ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- վստահ է Արման Մելիքյանը:
Զրույցի այլ մանրամասները
«Առավոտ»
Կարդացեք նաև
09.07.2016