Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը հայտարարեց, որ չի ենթարկվելու դատարանի որոշմանը

Հուլիս 11,2016 15:58

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. հուլիսի 6-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց քննվել Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) հայցը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, որով պահանջվել է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որով հայցվորի տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը:

Դատական նիստի ընթացքում տեղի ունեցավ մի արտառոց դեպք, որը, ցավոք, պատշաճ ուշադրության չարժանացավ Դատարանի կողմից: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները, որոնց համաձայն՝ արգելվել է Ժ. Բ. Օզկիրիսյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն, դատարան ներկայացնելու վերաբերյալ հայցվորի ներկայացուցչի հարցին բացասական պատասխան տրվելուց հետո Դատարանը, հավելելով, որ ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, փորձեց հստակեցնել՝ արդյոք դատարանի որոշման դեպքում կտրամադրվի տեղեկատվությունը, ինչին ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը պատասխանեց, որ պահանջվող տեղեկատվությունը պետական գաղտնիք է և չի կարող ներկայացվել դատարան: Նախագահող դատավորը, փոխանակ պնդելու, որ տեղեկատվությունն անհրաժեշտ է օբյեկտիվ որոշում կայացնելու համար, հրաժարվեց իր պահանջից՝ տուրք տալով ՀՀ ԱԱԾ ներկայացուցչի դիրքորոշմանը:

Սրանով ԱԱԾ ներկայացուցիչը, փաստորեն հրապարակավ հայտարարեց, որ իր ներկայացրած կառույցը չի ենթարկվում ՀՀ դատական իշխանությանը և հանրության համար գաղտնիք համարվող տեղեկատվությունը գաղտնիք է նաև դատարանի համար: Փաստում ենք, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում կա մի մարմին, որը չի ենթարկվում ՀՀ դատարաններին, որևէ սահմանադրություն չի կարող փրկել մեզ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031