Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել այդ երկրի կառավարության հերթական նիստի ժամանակ, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։
Նախագահ Ալիևն ասել է, որ ադրբեջանական բանակը «հաղթահարել է 2016թ. ապրիլի սկզբին հայկական ուժերի նախաձեռնած սադրանքները»։ Շարունակելով թեման՝ Ալիևն ասել է. «Հակամարտությունը պետք է կարգավորվի կարճ ժամանակում, ստատուս քվոն պետք է փոխվի։ Հակամարտության կարգավորման միակ տարբերակը փուլային տարբերակն է»։