Թենիսի Մեծ սաղավարտի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը համարվող Ուիբլդոնի բաց առաջնությունն ավարտվեց, որի հաղթող հռչակվեց շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Guardian-ը։
Պարգևատրման արարողությունից առաջ լրագրողը խնդրել է կիսվել Մարեյին իր տպավորություններով։ Թենիսիտն ասել է, որ իսկական հաճույք է խաղալ հանդիսատեսի առջև, որի շարքերում են թենիսի բազմաթիվ լեգենդներ և Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Երբ Մարեյը հիշատակել է խաղին ներկա Մեծ Բրիտանիայի վարչապետին, թենիսի կորտի տրիբունաներում հավաքված որոշ մարդիկ սկսել են սուլել ի նշան բողոքի՝ ուղղված Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին։ Շոտլանդացի թենիսիստն առիթը բաց չի թողել և ավելացրել է. «Ես կարծում եմ՝ շատ բարդ է խաղալ Ուիմբլդոնում, բայց ես հաստատ չէի ցանկանա վարչապետ լինել։ Դա անհնար աշխատանք է»։
Հիշեցնենք, որ Ուիմբլդոն-2016-ի եզրափակիչում Էնդիր Մարեյը 6։4, 7։6, 7։6 հաշվով հաղթեց Միլոշ Ռաոնիչին։
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=SKzB3zinNNo