Վրաստանի հարավային Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի բնակիչները սպանված են գտել նույն գյուղի բնակչուհի 37-ամյա հայազգի կնոջն ու իր երեք երեխաներին։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։
Երեխաները 5, 16 և 18 տարեկան էին, նրանցի երկուսը՝ աղջիկ։ Լրատվամիջոցի համաձայն՝ ընտանիքի հայրը մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի ։ Նշվում է, որ ընտանիքի մոր ու երկու երեխաների մահը վրա է հասել բութ գործիքով ստացված հարվածի հետևանքով, իսկ 5-ամյա տղային խեղդամահ են արել։
Սարսափելի այդ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ, դեռևս հայտնի չեն մարդասպանների դրդապատճառները։
Տեղեկացնենք նաև, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ձեռնպահ է մնում մեկնաբանել կատարվածը և նշել, թե որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել հանցագործությունը կատարողներին։
Կարդացեք նաև