Եվրո 2016-ը ավարտվեց: Առաջնության ընթացքում կայացան թե ինչ-որ տեղ «ձանձրալի» խաղեր, թե իսկական ֆուտբոլային ճակատամարտեր:
Հետաքրքիր ու դրամատիկ ստացվեց Պորտուգալիա-Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը, որում հակառակ մեծամասնության կանխատեսումների, հաղթեց Պորտուգալիան: Լրացուցիչ ժամանակի 109-րդ րոպեին Ֆրանսիայի դարպասին խփած Էդերի գոլը միակը եղավ եւ պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիային բերեց Հին Աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը:
Մի արտահայտություն կա. «Ֆուտբոլը ոչինչ է առանց երկրպագուների»: Դա հերթական անգամ ապացուցեին Ֆրանսիայի խաղադաշտերի տրիբունաներում տեղ զբաղեցրած միլիոնավոր ֆուտբոլասերները, որոնք լրացուցիչ գունեղություն հաղորդեցին առաջնությանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ